Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
«Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։
Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը: