ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում ասված է.
«Արդեն տեղեկացվել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Ա.-ին, և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ մեղադրանք է առաջադրվել նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դ.-ին:
Քիչ առաջ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Նշված դեպքի առնչությամբ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները, պատշաճ դատախազական հսկողության ներքո շարունակվում են»: