«Երևանի ավտոբուս» ՓԲԸ դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է նա: