Սև լճի հարևանությամբ գտնվող Վերիշեն բնակավայորւմ օրն սկսվել է սովարականից փոքր-ինչ լարված. առավոտյան իմացան, որ ադրբեջանցիները հատել են Սև լճի սահմանը:
Լուրերից իմացան, որ Երևանում այդքան էլ հանդարտ չէ, ի տարբերություն գյուղի, քաղաքում խուճապ է սկսվել: Ով և ինչու է հրահրել՝ չեն խառնվում: Միայն վստահեցնում են՝ ամեն ինչ վերահսկվում է, դա հաստատում է նաև Սյունիքի մարզպետը: Մելիքսեթ Պողոսյանն առավոտից Սև լճի տարածքում է եղել, մասնակցել գործընթացին։
Մինչև այս պահը միայն GPS-ով առաջնորդվող ադրբեջանցիները սահմանը հատել են քարտեզը ձեռքներին: Այդ քարտեզը իրականության հետ ոչ մի կապ չունի և վաղուց հնացած է՝ վստահեցնում է մարզպետն ու ընդգծում՝ բանակցություններ են ընթանում։
Մարզպետը նշում է՝ մտադիր են խաղաղ բանակցություններով ուղղել ադրբեջանցիների սխալը՝ վերջնարդյունքում հասնելով նրան, որ յուրաքանչյուրը վերադառնա այն դիրքերին, որոնք ունեցել է մինչև այսօր: