Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, դեսպանը շնորհավորել է ազգային հավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահին առաջին տեղն զբաղեցնելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: