Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ:
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:
Նախագահ Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովո»-ի և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: