Լուկաշին - Հ17 ճանապարհի (Արմավիրի մարզ) 3.15 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։