Եվս մեկ խուճապային լուր է հերքվել: Այս անգամ տեղեկություն էր տարածվում, թե Վերին Շորժայում հակառակորդը դիրքերը 3 կմ առաջ է տվել։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Լուրերի» հետ զրույցում հերքել է տեղեկությունը և նշել՝ որոշ հատվածներում, եթե անգամ փոքր-ինչ առաջ են եկել, ճշգրտումներից հետո հետ են գնացել:
Գնել Սանոսյան - Կան հատվածներ, որտեղ դեռևս նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո սահմանազատման որոշ աշխատանքներ անելուց հետո այդպես մնացել էր, որովհետև ձմռան պայմաններում եղանակային պայմանները թույլ չէին տալիս դիրքավորվել: Հիմա հակառակորդ կողմը վերադարձել է այդ տարածքներ և դիրքավորման որոշակի աշխատանք է տանում: Մեր զինված ուժերի գործընկերներն այնտեղ են, որպեսզի այդ աշխատանքները համատեղ արվեն, և սահմանային խախտումներ տեղի չունենան:
Այլ միջադեպեր չեն գրանցվել, ամեն ինչ հանգիստ է, որևէ բախում չկա: Ընդամենն այդ աշխատանքն էր տեղի ունենում: