ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ․ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: