«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին հորդորել է սերտորեն աջակցել ՄԻԵԴ-ի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները։
«Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունն ապահովելու համար»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։