Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև շփումների և բիզնես շրջանակների կապերի ակտիվացման կարևորությունը:
Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիան պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ մարդկային ռեսուրսի և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: