Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 788 նոր դեպք:
Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 324 256 է, հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 28 532 թեստավորում, որից 20 349-ը հակամարմինների արագ թեստով, 8 183-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 251 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 303 679 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 4 336:
Դրականության ցուցանիշը՝ օրական 5.76 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.07%, վերջին 7 օրվանը՝ 6.35%: