5-ամյա Սուրենը մեզ իր սիրած անկյունն է ուղեկցում, խնամքով անկողինը հարդարում: Այս ընթացքում ամենից շատ ընկերներին է կարոտել:
Այսուհետև երեխաների ջերմ ընկերությանը համավարակը չի խանգարի: Առողջապահության նախարարության կանոնները մեղմացվել են: Հանվել է երեխաների թվի սահմանափակումը:
Նունե Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ) - Յուրաքանչյուր խմբում մանկապարտեզն ունի ընդունելու այնքան երեխա, որքան թույլատրում է տվյալ հաստատության սահմանային թիվը:
Չեղարկվել է նաև մեկ մետր հեռավորության պահանջը: Պարտադիր են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումն ու սոցիալական հեռավորությունը:
Կարմեն Հովհաննիսյան (Երևանի 121 մանկապարտեզի տնօրեն) - Այն անկողինները, որտեղ հարդարված չեն, երեխա չի հաճախում, վաղը բոլորը կբացվեն, լեփ-լեցուն կլինեն:
Մանկապերտեզներն արդեն կարող են նաև նոր ընդունելություն իրականացնել: 121-րդ մանկապարտեզում աշխատանքային իրարանցում է: Հերթագրված երեխաների անուններն առանձնացրել են, ծնողներին տեղյակ պահել:
Երեխաների ընդունելությունն արդեն սկսվել է, դա կիրականացնեն փուլային տարբերակով: Սկզբում կընդունեն նրանց, ովքեր համավարակի պատճառով զրկվել էին նախադպրոցական կրթությունից:
Քաղաքապետարանում այժմ քննարկում են երկարօրյա խմբերի հարցը: Այս շաբաթ ծնողների հետ կքննարկեն ու որոշում կկայացնեն: