2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ):
Վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է: