Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավանի բժշկական կենտրոնում:
«Շրջայց եմ կատարել Չարենցավանի ԲԿ-ում, հանդիպել բժիշկների հետ, ծանոթացել կենտրոնում մատուցվող ծառայությունների որակին, կորոնավիրուսային համավարակի պայմաններում բուժկենտրոնի գործունեությանն ու համավարակի դեմ պատվաստումային գործընթացի ակտիվությանը:
Շրջայցի ընթացքում ինձ են ներկայացվել ուլտրաձայնային հետազոտման /սոնոգրաֆ/, ինչպես նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքերը, որոնք վերջին ամիսներին ՀՀ առողջապության նախարարության կողմից նվիրատվությամբ հանձնվել է ԲԿ-ին:
Բուժկենտրոն այցի ընթացքում զրուցել եմ նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին»,- հայտնել է մարզպետը: