Կայացել է ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցրած Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործով դատական նիստը: Վարդազարյանի փաստաբանները բողոքարկել էին նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու և որպես մեղադրյալ ներգրավելու նախաքննական մարմնի որոշումը:
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը օգտագործելով արդարադատության իրականացման ու քննությանը խոչընդոտելու համար։
Քրեական գործը հարուցելուց հետո նրա լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցվել են: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը։ Վարդազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հովհաննես Խուդոյան (Ռուբեն Վարդազարյանի փաստաբան) - Այս դատական նիստին բովանդակային հարց համարյա չենք քննարկել: Նիստը հետաձգվեց լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով: Թե կոնկրետ ինչ՝ չեմ կարող ասել, քանի որ նիստը դռնփակ էր: