Յուրաքանչյուր բանջարային մշակաբույս առանձնանում է իրեն բնորոշ կենսաբանական առանձնահատկություններով, և դրանց ցանքի և սածիլման լավագույն ժամկետները հիմնականում պայմանավորված են հողի և օդի ջերմաստիճանով, լուսային օրվա տևողությամբ։ Շատ կարևոր է ջերմասեր բանջարային մշակաբույսերի ցանքը և սածիլումը կատարել կայուն տաք ջերմաստիճանի հաստատումից հետո։
Բաց դաշտում բանջարային մշակաբույսերի ցանքի և սածիլման համար կարելի է սահմանել հետևյալ ժամկետները՝ վաղ գարնանային ցանք, գարնանային ցանք, ամառային ցանք, աշնանային ցանք և ձմեռնամուտի ցանք (դոնդուրմա):
Գարնանային ցանքը տևում է ապրիլի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա, ռեհան, կոռթին և դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և ուշահաս կաղամբի սածիլներ: