«Լուրերը» զրուցել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հետ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնման շրջանակ:
Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել՝ դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ծրագրի ԻՆՉ-երի և ԻՆՉՊԵՍ-ների առաջիկա քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը: