Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վտանգավորության աստիճանը բարձրացրել է Հնդկաստանում կորոնավիրուսային շտամի՝ երեք անգամ մուտացիայի ենթարկվելու պատճառով: Փորձագետները խոստովանել են, որ այն լուրջ մտահոգություն է առաջացրել համաշխարհային մակարդակով՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նոր կարգավիճակը համաշխարհային մակարդակով նշանակում է, որ հնդկական շտամը ճանաչվել է առավել վարակիչ և մահաբեր կամ պատվաստանյութերին ու բուժմանը դիմակայող վարակ: Նշվում է, որ մուտացիայի ենթարկված վարակը զգալիորեն արագ է տարածվում քան նախնական SARS-CoV-2 շտամը: