Չինաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, երկրի ժողովրդագրական աճի տեմպերը նվազագույնի են հասել՝ փոխանցում է BBC-ն:
Վերջին 10 տարվա ընթացքում ամենամյա աճը կազմում է 0.53 տոկոս, մինչդեռ 2000-2010 թվականներին Չինաստանում բնակչության աճը եղել է 0.57 տոկոս՝ թիվը հասցնելով 1.41 միլիարդի:
Պեկինի վրա ճնշումներն ավելանում են՝ ավելի շատ երեխաներ ունենալու համար միջոցները խթանելու և ժողովրդագրական աճի նվազումը կանխելու համար: