Թեպետ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, սակայն՝ լուծվող: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք զգացված ենք մեր խաղաղապահների դերակատարման համար բարձր գնահատականի համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ ելնի ռազմական ասպեկտների փակ լինելուց: Այժմ պետք է զբաղվենք դետալներով՝ դելիմիտացիայով և դեմարկացիայով: Ամեն ինչ չէ, որ հեշտ է, սակայն, մեր համոզմամբ, ամեն ինչ էլ լուծվող է: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել փոխադարձ ընդունելի լուծումների շուրջ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: