20 տարի անց հեղինակավոր Ռավեննայի երաժշտական փառատոնը նորից կանցկացվի Հայաստանում:
Հուլիսի 4-ին Երևանում հնչելու են համաշխարհային և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: 32 տարվա պատմություն ունեցող փառատոնը մեր երկրում անցկացվել էր նաև 2001-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակում:
Այս տարի՝ իտալական փառատոնի ընթացքում Երևանում առաջին անգամ հնչելու է նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» գործը:
Ծովինար Համբարձումյան (Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Ռավեննայի փառատոնը վերադառնում է Հայաստան՝ Բարեկամության ճանապարհներ կոչվող համերգային ուղևորությունների բաղադրիչի շրջանակում: Երևանում համերգ տալու գաղափարը ծնվել է վերջին ռազմական ագրեսիայի օրերին: Այդ օրերին սկսվել էին Դանթեի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված աշխատանքները: 2021թվականը Իտալիայում հռչակված է Դանթեի տարի: Այդ միջոցառումների ծրջանակում ընտրվել են աշխարհի նշանավոր երեք կոմպոզիտորներ՝ Դանթեին նվիրված միջոցառումներում իրենց ստեղծագործություններով մասնակցելու համար: Եվ երեք մեծանուն կոմպոզիտորներից մեկը, մեծ ուրախությամբ եմ հայտնում, մեր շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանն է:
Մինաս Լուռեան (երաժշտական փառատոների կազմակերպիչ) - 44-օրյա պատերազմի ավարտին գաղափար հղացավ, փոխանակ Տիգրան Մանսուրյանի առաջին կատարումը միջազգային անել Իտալիայում, առաջին կատարում կլինի Հայաստանում: Առաջին անգամ կպատահի, որ բարեկամության ուղիների ժամանակ առաջին անգամ է, որ նորից կվերադառնան Հայաստան: Սա էլ իր մեջ մեծ փափագ ունի, դարձյալ Հայաստան վերադառնալ, քանի որ առաջին հայաստանյան համերգի ընդունելությունը իսկապես բացառիկ էր: