ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է աղքատ երկրներում վարակի տարածման դեպքում պատվաստանյութին դիմակայող կորոնավիրուսի մուտացիայի առաջացման հավանականության մասին՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Շատ մտահոգված եմ ներկա իրավիճակով: Որոշ երկրներ շատ արագ պատվաստում են իրենց բնակչությանը: Սակայն կան մի շարք պետություններ, որոնք չեն ստացել պատվաստանյութի ոչ մի չափաբաժին: Իսկ զարգացող երկրներում պատվաստման հարցում մենք տեսնում ենք զգալի բացեր»,-հայտարարել է Գուտերեշը: