Կազանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ինը մարդ՝ մեկ ուսուցիչ և ութ աշակերտ: Այս մասին տեղեկացրել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել կրթօջախի հարևանությամբ, այնուհետև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել է անչափահասը, որը բերման է ենթարկվել: Դպրոցում տարհանում է իրականացվել:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 21 մեքենա: Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահը, առողջապահության նախարարն ու շրջանի դատախազը: