Այսօր խոսում են, որ կրթության ոլորտը քաղաքականացված է: Բայց հիմա կա՞ դպրոց, որ զանգես, ասեն՝ ցուցակ են պատրաստում ընտրությունների համար: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ երեք տարում որևէ դպրոցում կամ քոլեջում ՔՊ-ական տնօրեն չի ընտրվել:
«Ինչպե՞ս էր նախկինում՝ համատարած կանչում էին նախարարություն, դիմում էին դնում սեղանին, ասում՝ գրի, որ կուսակցական ես դառնալու, թե չէ զրկվելու ես աշխատանքից, և շատերը գնացել են դրան, այսօր էլ որոշ մասը շարունակում է ծառայել այդ նպատակին: Որևէ տնօրենին չպետք է ներվի ընտրական ժամանակաշրջանում որևէ կուսակցության օգտին աշխատելու համար: Կրթական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից և վերջ»,- ընդգծեց Հովհաննիսյանը: