ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ կառավարության հասցեին հնչած քննադատություններին:
«Մեզ մորթում էին քոռ դանակով, մեր աչքն էին մտցնում կոնկրետ օրինակներ: Էն համեմատությունները, որ անում էիք 2020 թվականի մայիսին, հուլիսին, եկեք այսօր անենք,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- այդ քննիչ հանձնաժողովը աշխատո՞ւմ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունները քննող: Բացահայտե՞ց հանցավոր կառավարության և ճգնաժամի կառավարության կոլապսը: Թե հեսա ասելու են՝ ԱԺ-ն լուծարվեց, չհասցրինք: Ոչինչ, հաջորդ ԱԺ-ում էլ թող այդ նույն հանձնաժողովն աշխատի»: