«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է մինչև 2 կգ ապրանքային ներդրանքով առաքանիների ներհանրապետական առաքման նոր՝ «Սպրինտ» ծառայություն, որով նախատեսվում է առաքումն իրականացնել 2 օրվա ընթացքում:
«Հայփոստ» ընկերությունը, հաճախորդների համար հարմարավետ և վստահելի պայմաններ ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր առաքանու համար գեներացնում է ունիկալ գծանիշ կոդ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առցանց հետևել առաքանու հանձնման գործընթացին:
«Սպրինտ» ծառայության շրջանակում «Հայփոստի» հաճախորդներն առաքանու հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ կստանան ծանուցում SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Հայփոստ ընկերությունը նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը, որի կարևորագույն քայլերից մեկը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է:
«Սպրինտ» ծառայությունը հնարավորություն կտա ավելի արագ, հարմարավետ իրականացնել առաքումը և բարձր որակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»: