Շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ արել ենք ժողովրդագրության բնագավառում: Գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը աշխատող ծնողների համար կրկնապատկել ենք. ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ենք նշանակել նաև չաշխատող մայրերի համար: Առաջին երեխայի նպաստը վեց անգամ ավելացրել ենք, երկրորդ երեխայի ծննդյան օգնությունը կրկնակի ավելացրել ենք, հիմնադրել ենք երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքով բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիր: Այս գործընթացները պետք է շարունակվեն»,- մանրամասնեց նա: