Գորիսում կայացել է Սյունիքի մարզի միջգերատեսչական աշխատանքային խմբի 8-րդ նիստը, որին մասնակցել են փոխնախարներ, Սյունիքի մարզպետն ու գերատեսչության ներկայացուցիչներ:
Քննարկվել են անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հրատապ լուծման տարբերակները: Այս նիստի կարևորագույն հարցերից է եղել Սյունիքի սահմանամերձ բնակիչների զենք-զինամթերքի գույքագրումը:
Վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ այս փուլում զենքերը ոչ թե հավաքում են, այլ հաշվառում:
«Հստակ տեղեկություններ լինեն, թե որտեղ, ում ձեռքում, ինչ զենք է գտնվում, հետո արդեն քննարկումների արդյունքում կփորձենք հասկանալ: Ըստ էության, գուցե զենքերը մնան բնակավայրերում, բայց այստեղ պետք է արդեն հստակություն մտցվի, թե ով, ինչ պայմաններում, երբ կարող է կրել կամ պահել զենքը:
Միևնույն ժամանակ, պետք է ամեն ինչ անել, որ ապօրինի համարվող զենքերը բացառվեն՝ հենց բնակչության անվտանգությունից ելնելով»,- ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: