Մայիսի 10-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի ղեկավար Նելիաս Տամկևիչյուսին (Neilas Tamkevičius):
Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Նելիաս Տամկևիչյուսը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության մեջ: Ն․ Տամկևիչյուսը հավելել է, որ Լիտվան մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մարտիրոսյանը վստահեցրել է, որ Լիտվայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և առկա բազմոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման ընթացքին: