«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այցելել են Քեսաբլյանների ընտանիքին, որտեղ կծնվի ընտանիքի տասներորդ զավակը:
«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ Արմավիրի մարզի Այգեվան գյուղ մեր այցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը:
Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր հաջողություն է բերում»,- գրել է Աննա Հակոբյանը: