Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ Վի» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես, 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: