Եթե մարդիկ հիշեն 2008 թվականի դեպքերը, Հյուսիսայի պողոտայի կառուցումը, այդ փուլում մարդկանց կամայական ձերբակալությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պողոտան կառուցելուց հետո, ապա Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու հայտարարության պատասխանը պարզ կլինի՝ հայտարարում է «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Հուսամ, որ ՀՀ քաղաքացու հիշողությունը պինդ և ամուր է: Ինչ վերաբերում է դաշինքին, ապա ես ցավում եմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո մենք չենք խոսում գաղափարների մասին և կրկին անձերի մասին է խոսվում:
Լրագրողի դիտարկմանը՝ մարդիկ չեն մոռանում նաև 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները, Վարդանյանը հակադարձում է՝ պատերազմը սանձազերծել է թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը ոչ թե տարածքն էր, այլ հայերի ոչնչացումը:
սինքրոն
Վլադիմիր Վարդանյան - Այո՛, իշխանությունը պայքարել է, յուրաքանչյուրս ենք պայքարել, որ հաջողություն ունենանք, բայց ուժերն անհավասար էին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Դաշնակցությունը» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարեցին նախընտրական դաշինքի ստեղծման մասին: «Հայաստան» անունը կրող դաշինքը, որն առաջնորդում է Ռոբերը Քոչարյանը, համոզված է՝ հաղթելու է ընտրություններում: Նման հայտարարություն անում է ընտրապայքարի մեջ մտնող ցանկացած ուժ՝ ասում է «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Շատ կարևոր է տեսքտը, թե ինչ են ասում: Ի վերջո, հեղափոխությունը չի եղել միայն Սերժ Սարգսյանի դեմ, եղել է նախկին համակարգի դեմ: Այդ համակարգը մերժվել է, եթե իրենք մտածում են, թե կարող են հետ գալ, չի լինի այդպես:
Իսկ այդ ուժերի ակտիվությունը Մարուքյանը շարունակում է համարել աջակցություն իշխանությանը:
«Իմ քայլից» Սասուն Միքայելյանը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու հավանկություններին պատասխանում է՝ հիշեցնելով հոկտեմբերի 27-ը:
Սասուն Միքայելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - 1999 թվականին, իրա խանության օրոք, կրակ բռնկվեց: Ադ կրակի ծխից մեր ժողովուրդը մինչև հիմա խեղդվում է:
Տարիներ շարունակ կուտակված խնդիրները և պատերազմում պարտությունը մեկ մարդու վրա պետք չէ բարդել՝ ասում է Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյան - Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմի մինչև այս իշխանությունները: Եվ այդ ժամանակահատվածում, եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարող էին իրեն լափած գումարներով Հադրութից Շուշի թունել անցկացնել:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է պատերազմ, Սասուն Միքայելյանը հակադարձում է՝ Փաշինյանը բանակցային գործընթացը չի տապալել: