Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Ծովինար համայնքում, հանդիպել բնակիչների հետ: Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգել է Ծովինար համայնքից՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: «Մեր անելիքը պետք է լինի մեր երեխաների, եղբայրների նահատակությանն արժանի մնանք, արժանի լինենք: Իսկ դրա համար պետք է այս երեխաների համար արժանի ապագա կառուցենք»,- շեշտել է Փաշինյանը: Նա կարևորել է տեղի ունեցած իրադարձությունները վերլուծելը, հետևություններ անելը: «Մենք պարտավոր ենք երեխաների համար ապահովել զարգացած, կայուն, խաղաղ ապագա»,- շեշտել է նա: