Մայիսի 9-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգնաձորի վետերանների միության նախագահ Սարգիս Հարությունյանը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին:
Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի ՄՎ պետ Կոլյա Միքայելյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը:
Ծաղիկներ են խոնարհվել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների գերեզմաններին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց անմար հիշատակը: