ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում կգլխավորի ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված «Հայաստան» դաշինքը. այսօր նրանք ստորագրել են հռչակագիրը: Քոչարյանը պարզաբանել է, թե ինչու հենց այդ երկու կուսակցությունների հետ է որոշել մասնակցել ընտրություններին: «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախահանգության տարիներին՝ նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր»,- ասել է Քոչարյանը: Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որը հիմնադրել և ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: «կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պայքարի սիմվոլն է»,- հայտարարել է Քոչարյանը՝ նշելով, որ Սյունիքը ներկա սպառնալիքների էպիկենտրոն է:
Քոչարյանը նաև նշել է քայլերը, որ իրենք մտադիր են անել իշխանության գալու դեպքում: Ըստ նրա, առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում, իսկ հետո անմիջապես պետք է անցնեն հակաճգնաժամային քայլերի:
Հուշագիր ստորագրելուց հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն Ազատության հրապարակում անցկացնում են հանրահավաք: