«Հայ ժողովուրդը հազարամյա իր երթը շարունակում է և պիտի շարունակի։ Այդ հազարամյա երթի ամենակարևոր երաշխավորը պիտի լինի հայոց պետականությունը, հայոց բանակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի զինծառայողների պարգևատրման արարողությանը։