Պատերազմին մասնակցած 600.000 հայերից 66.802-ն արժանացել են պարգևների. 106 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մյուս հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են տարբեր շքանշաններով ու մեդալներով:
63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հովհաննես Բաղրամյանը եղել է Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարը:
Հայրենական Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:
Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:
Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ
Հովհաննես Իսակով (Տեր-Իսահակյան), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ
Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով), ավիացիայի մարշալ
Սերգեյ Ագանով (Օհանյան), Ինժեներական զորքերի մարշալ