Հանրապետության տարածքում մայիսի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումներն սպասվում են ձյան տեսքով:
Մայիսի 10-ի և 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 11-12-ին, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Մայիսի 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: