ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երկրապահ կամավորական միության անդամների և մեծաթիվ արմավիրցիների հետ Մայիսի 9-ի կապակցությամբ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Արցախյան ազատամարտում զոհված և անհետ կորած հայորդիների, ապա Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումն ամփոփվել է քաղաքային զբոսայգում կազմակերպված վրանային ճաշով: