«Կոմանդոս» ջոկատի սպա՝ գնդապետ Արա Մուրադյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական իրերից՝ սեղանի ժամացույց, որը 1992 թվականից ի վեր եղել է գեներալի աշխատասենյակում մինչև կյանքի վերջին օրը, փամփշտակալ՝ ուսումնական փամփուշտով, խաչ՝ կազմված փամփուշտներից և մի շարք այլ նմուշներ: Այդ մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից: