Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային ու քաղաքային իշխանության, ուժային կառույցների, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը այցելել են Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել «Անմար կրակ»-ի մոտ:
Մինչև այդ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին: