Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն, որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ականավոր պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի շիրիմները:
Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական և պետական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:
Բացի այդ, Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: