Առաջին մայիսի 9-ն է, որ եկավ առանց Արցախյան հաղթանակի խորհրդանիշներից մեկի՝ առանց Կոմանդոսի: Խորհրդային բանակի սպան պիտի պայքար մղեր հանուն Արցախի ազատության ու դառնար Շուշիի ազատագրման օպերացիայի ուղեղը:
Կոմանդոսին ճանաչողները գիտեն՝ նա կարգապահ էր, լրջախոհ ու չափազանց համեստ: Երբեք չշահարկեց իր հերոսական անցյալը, երբեք չփորձեց նյութական օգուտներ քաղել հայության՝ իր նկատմամբ սիրուց: Ժողովրդական հերոս Կոմանդոսը այսուհետև նաև Ազգային հերոս է:
Լեգենդի մասին պատմում են որդին ու ընկերները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: