«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի ճամբար-Հայաստան 2021»-ի 6-րդ օրը՝ մայիսի 8-ին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցել են ծառատունկի Ջրվեժի արգելոցապարկային համալիրում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՖԻՖԱ մրցավարների դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական։