ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ են տնկել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում՝ ռազմական բժիշկներ, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկեցին 100+33 ծառ։ Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք Արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի»,- ասված է ԵՊԲՀ ռեկտորի գրառման մեջ։