Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Սփյուռքի գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև միության առցանց հավաքին, որի ընթացքում առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում նրանց մասնակցության կարևորությունն ու հայրենիքում գործունեության ամենաարդիական ուղղությունները:
Հանձնակատարն ընդգծել է, որ սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները:
Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում պատասխանել է նաև մասնագետների հարցերին: