Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: