Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակության անդամներին հորդորում է անպայման պատվաստվել Ճապոնիա մեկնելուց առաջ։
ՄՕԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ պայմանագիր է կնքել Pfizer և BioNTech ընկերությունների հետ, որոնք Օլիմպիական խաղերի մասնակիցներին կտրամադրեն պատվաստանյութեր COVID-19-ի դեմ։
Դրանք տրամադրելու են Ազգային օլիմպիական ու Պարալիմպիկ կոմիտեներին, որոնք էլ պետք է պարտավորություն ստանձնեն պատվաստելու սեփական երկրի պատվիրակության բոլոր ներկայացուցիչներին։
Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ Ճապոնիայի մայրաքաղաքում։ Տոկիոյի խաղերի համար Հայաստանն արդեն 6 ուղեգիր է ապահովել։