Մայիսի 4-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ և Շիրակի մարզի Հոռոմ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: